Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ԵՄ ներկայացուցիչ Քաջա Կալլասին «հիմար» է անվանել
Աշխարհ
«Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քաջա Կալլասի հայտարարությունները Վրաստանի վերաբերյալ «հիմնված են ստի վրա» և ոչ մի նշանակություն չունեն։
«Սա ուղղակի հիմարություն է։ Ավելի լավ կլիներ, որ նրանք նայեին իրենց երկրներին և դադարեցնեին այլ երկրների ներքաղաքական գործերին միջամտելը»,- ասել է Կալաձեն։
Կալլասը ավելի վաղ ԵՄ արտգործնախարարների հանդիպումից հետո լրագրողներին ասել էր, որ «Վրաստանում ռեպրեսիվ օրենսդրության հարմարեցումը և ցուցարարների դեմ ուժի չափից ավելի կիրառումը տարածաշրջանում իրավիճակի տագնապալի վատթարացում է»:
«Մենք շատ անհանգստացած ենք Վրաստանում մարդկանց կալանավորումներով և մենք ճնշում ենք գործադրում խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրողների վրա»,- ասել է Կալլասը։
