Չեխիայում մտահոգ են «Ազատություն» ռադիոկայանի ճակատագրով, որին ԱՄՆ-ն զրկել է ֆինանսավորումից
Աշխարհ
Եվրամիությանը անհրաժեշտ է դիտարկել Ռուսաստանում անցանկալի ճանաչված «Ազատություն» ռադիոկայանի գնման հնարավորությունը, որը կորցրել է ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորումը: Այս մասին հայտարարել է Չեխիայի ԱԳ նախարար Յան Լիպավսկին, փոխանցում է EADaily-ն։
Նրա խոսքով՝ ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստում ինքն է բարձրացրել «Ազատություն» ռադիոկայանի հետագա գործունեության հարցը՝ հասկանալու համար՝ արդյոք եվրոպացի գործընկերները արժեքավոր են համարում նրա աշխատանքը:
«Մենք, անշուշտ,դրանում արժեք ենք տեսնում, ուստի իմաստ ունի դիտարկել դրա ապագան ապահովելու ուղիները, այդ թվում ՝ գնելու հնարավորությունը», - ասել է նա:
Ես «Ազատ Եվրոպայի» հարցը ևս բարձրացրել եմ, և ինչպես սպասելի էր, նախկին Խորհրդային բլոկի երկրներից ձայներ են հնչել, որ մենք պետք է դրանով զբաղվենք։ Տեսնենք, թե ինչպես է ամեն ինչ զարգանալու։ Բայց հաստատ չի կարելի ասել, որ արդեն ինչ-որ կոնկրետ արդյունք կա, ավելին՝ այն չի էլ կարող լինել», - հավելել է չեխ նախարարը։
