Times-ը Սթորմերի՝ բրիտանացի զինվորականներին Ուկրաինա ուղարկելու ցանկությունը, անբարոյական եւ ռիսկային է անվանել
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթորմերի՝ խաղաղապահ առաքելության կազմում բրիտանացի զինվորականներին Ուկրաինա ուղարկելու ցանկությունը կարող է հանգեցնել գլոբալ ռազմական հակամարտության: Նման կարծիք է հայտնել The Times թերթը։
Թերթը անիմաստ և ռիսկային է անվանել մոտ 2 հազար կիլոմետր երկարությամբ ռուս-ուկրաինական ռազմաճակատի գիծ 30 հազար զինվորականի ուղարկելը:
«Անբարոյականություն է զինվորականներին վտանգավոր տեղամաս ուղարկել ուժերի և սպառազինության պակասի դեպքում», - նշվում է նյութում:
«Բացի այդ, բրիտանական զինվորականների մասնակցությունը ռազմական գործողություններին կարող է հանգեցնել Ռուսաստանի հետ հակամարտության, որը, ամենայն հավանականությամբ, լոկալ չի լինի», - ընդգծել Է Times-ը:
