ՀԱՄԱՍ-ը մեկնաբանել է Գազայում մարտերի վերսկսումը
Աշխարհ
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ հավատարիմ է մնացել Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրին «մինչև վերջին պահը» և չի նախատեսում հարձակվել իսրայելական զորքերի վրա։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Շարժումն ընդգծել է, որ ցանկանում է՝ համաձայնագիրը շարունակի գործել, սակայն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «ընտրեց վերսկսել պատերազմը»։
ՀԱՄԱՍ-ը հավելել է, որ այն պնդումները, թե կազմակերպության անդամները հարձակումներ են նախապատրաստել Իսրայելի պաշտպանության բանակի զինվորների վրա, չեն համապատասխանում իրականությանը: Նման հաղորդագրությունները պատրվակ են ռազմական գործողությունները վերսկսելու համար։
