Նշվել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի՝ Իսրայելի ավիահարվածի հետևանքով սպանված առաջնորդների թիվը
Աշխարհ
Մարտի 18-ի առավոտյան Գազայի հատվածին իսրայելական ավիահարվածների արդյունքում՝ սպանվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հինգ առաջնորդ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով շարժման աղբյուրին։
Զոհվածների թվում է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի երկու անդամ՝ Իսսամ ալ Դալիսը և Աբու Ուբեյդա ալ Ջամասին, ինչպես նաև Գազայի ներքին գործերի փոխնախարար Մահմուդ Աբու Վաթֆան։
2025 թվականի հունվարի 19-ին Գազայի հատվածում ուժի մեջ է մտել հրադադարը։ Այն պետք է տևեր 42 օր։ Այդ ընթացքում Իսրայել պետք է վերադարձվեր 33 պատանդ, մինչդեռ հրեական պետությունը պարտավոր էր ազատ արձակել մոտ 1000 պաղեստինցի բանտարկյալների։ Մարտի 2-ին ավարտվեց հրադադարի առաջին փուլը, սակայն Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը չկարողացան պայմանավորվել երկրորդի շուրջ։
