Եգիպտոսում զբոսաշրջիկների շրջանում մասշտաբային համաճարակ է գրանցվել
Աշխարհ
Եգիպտոսի Մակադի հանգստավայրում ռուսաստանցի բազմաթիվ զբոսաշրջիկներ վարակվել են ռոտավիրուսով, հայտնում է SHOT Telegram ալիքը։
«Եգիպտոսի հանգստավայրում ռոտավիրուսի լայնածավալ համաճարակ է գրանցվել ռուսների շրջանում։ Զբոսաշրջիկներն ուշագնաց են լինում հյուրանոցներում գրանցվելուց մի քանի օր անց»,- ասվում է զեկույցում։
Նշվում է, որ զբոսաշրջիկները հոսպիտալացվում են տեղի հիվանդանոցներում՝ «ռոտավիրուսային վարակ» ախտորոշմամբ։ Հիվանդության ախտանիշները հայտնվում են հանգստավայր ժամանելուց երեք-հինգ օր հետո: Ենթադրվում է, որ բռնկման պատճառը կարող է լինել հյուրանոցներում ծորակից հոսող ջրի որակը: Զբոսաշրջիկները դժգոհում են դրա «սարսափելի» հոտից և ասում են, որ երեխաների դեմքին ցան է առաջանում, իսկ մաշկը թեփոտվում է։
Ինչպես գրում են Telegram ալիքները, սխալ ախտորոշման պատճառով՝ անչափահաս ռուս աղջիկներից մեկի մոտ քիչ էր մնում՝ հեռացվեր կույր աղիքը։
