Պորոշենկոն Ուկրաինային կոչ է արել մոռանալ հարձակման մասին
Աշխարհ
Ուկրաինայի զինված ուժերը պետք է մոռանան հարձակողական գործողությունների մասին և անցնեն պաշտպանության Ռուսաստանի հետ զինված հակամարտությունում։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն Bild-ին տված հարցազրույցում։
«Մենք պետք է մոռանանք «հարձակողական գործողություն» բառակապակցությունը։ Դադարեցրեք այն: Փորձեք կանգնեցնել ռուսական զորքերը», - երկրի ղեկավարությանը կոչ է արել գործարարը։
Պորոշենկոն մատնանշել է Ուկրաինայի զինված ուժերի հարձակման անկարողությունը՝ ռազմաճակատի շատ հատվածներում անձնակազմի պակասի պատճառով:
Նա ընդգծել է, որ Կիևի համար առաջնահերթ պետք է դառնա տարածքների պաշտպանությունը։
Ուկրաինայի նախկին նախագահը կոչ է արել իշխանություններին հոգ տանել ամրությունների, հակաօդային պաշտպանության միջոցների և ականապատ պատնեշների մասին:
Նրա կարծիքով՝ այդ միջոցները թույլ կտան զսպել Ռուսաստանի զինված ուժերի առաջխաղացումը։
