Ջակարտայում ջրհեղեղի հետևանքով տասնյակ թաղամասեր են հեղեղվել
Աշխարհ
Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում ջրհեղեղի հետևանքով 29 թաղամաս է հեղեղվել, հայտնում է Աղետների մեղմացման գործակալությունը (BPBD), փոխանցում է Gazeta-ն:
Նշվում է, որ տվյալները հավաքվել են մարտի 18-ի առավոտյան։
«Ջրհեղեղներ են գրանցվել 29 բնակելի թաղամասերում»,- ասել է Ջակարտայի BPBD տվյալների և տեղեկատվական կենտրոնի ղեկավար Մոհամադ Յոհանը։
Ջրհեղեղից ամենաշատը տուժել են Արևելյան, Հարավային և Արևմտյան Ջակարտայի շրջանները:
