Սանկտ Պետերբուրգում երկու քույրեր փախել են խորթ հորից և գիշերները թափառել փողոցներում
Աշխարհ
Կոլպինոյում ոստիկանության աշխատակիցները փողոցում գտել են երկու փոքրիկ աղջկա, որոնք գիշերը շրջում էին քաղաքում։ Այս մասին հայտնում է «Конкретно.ру»-ն։
Միջադեպը տեղի է ունեցել մարտի 17-ին, առավոտյան մոտավորապես ժամը չորսին։ Ռոսգվարդիայի պարեկային ծառայությունը նկատել է երկու փոքրիկ աղջկա, որոնք քայլում էին Տվերսկայա փողոցով։ Նրանց նստեցրել են ծառայողական մեքենան, որտեղ քույրերը պատմել են, որ իրենց մայրը գիշերային հերթափոխով աշխատանքի է գնացել ու թողել է նրանց իր քաղաքացիական ամուսնու հետ։
Տղամարդը որոշել է նրանց հետ գնալ արագ սննդի կետ, սակայն նրանց միջև վեճ է սկսվել։ Քույրերը փախել են խորթ հորից ու սկսել մենակ շրջել քաղաքում։ Պարեկային ծառայության աշխատակիցները հանգստացրել են երեխաներին ու տեղափոխել ոստիկանության բաժին։ Հետագայում հաջողվել է կապ հաստատել նրանց մոր հետ։ Տեղի ունեցածը իմանալուց հետո կինը վերցրել է իր դուստրերին ու տարել տուն։
Թարգմանությունը՝ Lurer.com-ի
