Բացահայտվել է Ուկրաինայում հրադադարի համար Պուտինի գլխավոր պայմանը
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի հետ հանդիպման ժամանակ Կիևին զենքի մատակարարման դադարեցումը պարտադիր պայման է համարել Ուկրաինայում հրադադարի մասին համաձայնագրի ստորագրման համար: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Ռուսաստանի ղեկավարն անցյալ շաբաթ Թրամփի բանագնացի հետ հանդիպման ժամանակ զենքի մատակարարման դադարեցումը 30-օրյա հրադադարի մասին համաձայնագրի ստորագրման նախապայման է դարձրել», - գործակալությունը փոխանցում է եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյայի, ինչպես նաեւ իրավիճակին ծանոթ այլ աղբյուրների խոսքերը:
Նյութի հեղինակների տվյալներով՝ Ուկրաինային արեւմտյան զենքի մատակարարումների դադարեցումը ժամանակավոր միջոց է լինելու, քանի որ դրանք վերսկսվելու են խաղաղ համաձայնագրի կնքումից հետո, որում «Կիեւը պետք է համաձայնի իր ռազմական ներուժի սահմանափակմանը»:
