Գերմանիայում տղամարդը տրամվայում կնոջը հրկիզել է
Աշխարհ
Գերմանական Թյուրինգիայի դաշնային նահանգի Գերա քաղաքում անհայտ անձը դյուրավառ հեղուկ է լցրել մի կնոջ վրա, հրկիզել նրան և փախուստի է դիմել, հայտնում է n-tv հեռուստաալիքը։
«Գերայում անծանոթը դյուրավառ հեղուկը լցրել է կնոջ վրա և այրել։ Կինը ծանր վիրավորվել է, իսկ դեպքի վայր է ուղարկվել փրկարարական ուղղաթիռ։ Չարագործը փախուստի մեջ է»,- հաղորդում է հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանության նախնական տվյալները։
Դեպքի վայր է ուղարկվել փրկարարական ուղղաթիռ, բոլոր ճակատներով կատարվում է հետաքննություն։ Կինը լուրջ վնասվածքներ է ստացել։
Այս պահին իրավապահները ոչինչ չեն կարող ասել հանցագործության նախապատմության մասին, այս պահին հարցաքննվում են վկաները, և որոնվում են ապացույցներ։ Ներկա պահին առկա տեղեկությունների համաձայն՝ բացի այդ կնոջից ուրիշ ոչ ոք չի տուժել։
Թարգմանությունը՝ Lurer.com-ի
