Ղազախստանի նախագահը ատոմային էներգիայի գործակալություն է ստեղծել
Աշխարհ
Ղազախստանի նախագահ Կասիմժոմարտ Տոկաևը ստեղծել է Ատոմային էներգիայի գործակալություն՝ ստորագրելով հրամանագիր պետական կառավարման համակարգի կատարելագործմանն ուղղված միջոցառումների մասին: Հրամանագիրը փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նոր կառույցը ենթարկվելու և հաշվետու է լինելու անմիջապես նախագահին և ստանձնելու է հանրապետության Էներգետիկայի նախարարության գործառույթների մի մասը:
Այն գլխավորելու է էներգետիկայի նախկին նախարար Ալմասադամ Սատկալիևը։
Գործակալության գործառույթներն են լինելու ատոմային էներգիայի օգտագործումը, բնակչության ճառագայթային անվտանգության ապահովումը, ինչպես նաև Սեմիպալատինյան միջուկային անվտանգության գոտու ստեղծումն ու գործունեությունը:
