Լենինգրադի մարզում Մի-28 ուղղաթիռ է կործանվել, անձնակազմը զոհվել է
Աշխարհ
Լենինգրադի մարզում Մի-28 ուղղաթիռ է կործանվել, անձնակազմը մահացել է, երեքշաբթի հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Ինքնաթիռը կործանվել է ամայի տարածքում՝ բնակեցված վայրերից հեռու։
Թռիչքն իրականացվել է առանց զինամթերքի, ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։
«Դեպքի վայր է ժամանել որոնողափրկարարական խումբը: Ավիավթարի վայր է մեկնել օդատիեզերական ուժերի հանձնաժողովը»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:
Պաշտոնական տվյալներով՝ ուղղաթիռի մի քանի մոդիֆիկացիաներ կան՝ գրոհային Մի-28Ն «Գիշերային որսորդ», մարտական ուսումնական Մի-28ՈւԲ և արդիականացված «Գիշերային որսորդ» Մի-28ՆՄ։ Անձնակազմ - 2 հոգի:
Թարգմանությունը՝ Մանուել Թամազյանի
