Պուտինը կոչ է անում համապարփակ և կայուն խաղաղություն հաստատել Ուկրաինայում
Աշխարհ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է Ուկրաինայում համապարփակ եւ երկարաժամկետ կարգավորման կարեւորության մասին։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը՝ նշելով ամերիկյան գործընկերների հետ համատեղ աշխատելու Մոսկվայի պատրաստակամությունը։
Ռուսաստանի ղեկավարն ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը պահանջում է մանրակրկիտ քննարկում և պետք է ուղղված լինի կայուն պայմանների ստեղծմանը։ Կրեմլի տվյալներով՝ կողմերը մտքեր են փոխանակել ստեղծված իրավիճակի շուրջ, սակայն երկխոսության մանրամասները չեն բացահայտվել։
«ՌԴ նախագահը հայտարարել է իր պատրաստակամության մասին՝ աշխատելու իր ամերիկացի գործընկերների հետ՝ հանգամանորեն ուսումնասիրելու իրավիճակի կարգավորման հնարավոր ուղիները, որոնք պետք է լինեն համապարփակ, կայուն և երկարաժամկետ»,- ասվում է հայտարարության մեջ։
Թարգմանությունը՝ Մանուել Թամազյանի
