Ձերբակալվել է Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն
Աշխարհ
Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, ով ներկայացնում է ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը, ձերբակալվել է։ Քաղաքապետին դատարան են տարել ոստիկանների ուղեկցությամբ, հայտնում է CNN Türk-ը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Իմամօղլուի նկատմամբ հետաքննության շրջանակներում 100 հոգու, այդ թվում՝ քաղաքապետի մամուլի խորհրդական Մուրադ Օնգունի, ձերբակալության օրդեր է տրվել։ Խուզարկություններ են իրականացվել Սարիյեր թաղամասում գտնվող Իմամօղլուի նստավայրում։
Նշենք, որ Իմամoղլուն Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր քաղաքական հակառակորդն է նախագահական առաջիկա ընտրություններում:
Ավելի վաղ երկրի գլխավոր դատախազությունը հարցում էր ուղարկել Ստամբուլի համալսարան՝ ստուգելու Իմամօղլուի բիզնեսի կառավարման դիպլոմի իսկությունն ու օրինականությունը։
Ըստ երկրի Սահմանադրության՝ նախագահի պաշտոնում կարող է առաջադրվել միայն բարձրագույն կրթություն ունեցող անձը:
