Ստամբուլի քաղաքապետի ձերբակալությունից հետո Թուրքիայում սահմանափակել է սոցցանցերի հասանելիությունը
Աշխարհ
Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո Թուրքիայում սահմանափակել է՝ X, YouTube, Tik Tok և Instagram սոցիալական ցանցերի հասանելիությունը։
Այս մասին հայտնում է NetBlocks մոնիտորինգային ռեսուրսը։
Ձերբակալությունից առաջ անձամբ Իմամօղլուն տեսանյութ է հրապարակել, որում իր հետապնդումն անվանել է «հարված ժողովրդի կամքին»։ Իմամօղլուին ԶԼՄ-ներում անվանում են որպես Էրդողանի գլխավոր մրցակից 2027-ին հնարավոր արտահերթ նախագահական ընտրություններում։
