Թրամփն ու Պուտինը համաձայնել են՝ չի կարելի թույլ տալ Իրանին ոչնչացնել Իսրայելը
Աշխարհ
ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդները համակարծիք են, որ Իրանը երբեք չպետք է կարողանա ոչնչացնել Իսրայելը: Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտի հայտարարության մեջ՝ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցներից հետո:
Զրույցի շրջանակներում առաջնորդները քննարկել են այլ երկրների սպառազինության մեջ ռազմավարական զենքի տարածումը դադարեցնելու անհրաժեշտությունը:
«Երկու երկրների ղեկավարները կիսում են այն կարծիքը, որ Իրանը երբեք չպետք է ի վիճակի լինի ոչնչացնել Իսրայելը», - գրել է Լևիտը:
Թրամփը հանդես է գալիս միջուկային զինանոցների կրճատման օգտին։
