Ռուսաստանը սպառնալիք է ամբողջ մայրցամաքի համար․ Եվրախորհրդի ղեկավար
Աշխարհ
Եվրախորհրդի ղեկավար Անտոնիո Կոշտան կոչ է արել եվրոպական երկրներին չթերագնահատել սպառնալիքը, որն իբր գալիս է Ռուսաստանից: Նրա խոսքով՝ այն վերաբերում է մայրցամաքի բոլոր երկրներին, հաղորդում է գերմանական N-tv հեռուստաալիքը։
«Իհարկե, Ռուսաստանի հարևան երկրներն ավելի շատ մտահոգված են Ռուսաստանով, դա ակնհայտ է։ Բայց սպառնալիքը, որին մենք բախվում ենք, ազդում է բոլորիս վրա», - հայտնել է Կոստան:
Նրա խոսքով՝ հենց այդ պատճառով էլ Եվրոպան շարունակում է աջակցել Ուկրաինային։
«Հանրապետության պաշտպանությունը ծառայում է եվրոպական անվտանգության շահերին», - կարծում է քաղաքական գործիչը։
