Բրիտանիան ողջունել է ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի բանակցություններում առաջընթացը
Աշխարհ
Մեծ Բրիտանիան ողջունել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցություններում առաջընթացը։ Հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետի մամուլի քարտուղարը, որը մեջբերում է Independent-ը:
«Մենք ողջունում ենք նախագահ Թրամփի կողմից ձեռք բերված առաջընթացը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի և բանակցությունների հարցում։ Այս գործընթացը պետք է Ուկրաինային բերի արդար և կայուն խաղաղություն», - թերթը մեջբերում է մամուլի քարտուղարի հայտարարությունը։
