Նեթանյահուն խոստացել է ուժեղացնել ռազմական գործողությունները ՀԱՄԱՍ-ի դեմ
Աշխարհ
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի դեմ կգործի աճող ուժով։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ժողովրդին ուղղված ուղերձում։ Նա նշել է, որ Իսրայելը շարժման հետ կբանակցի միայն «կրակի տակ»։
«Մենք կշարունակենք պայքարել պատերազմի բոլոր նպատակներին հասնելու, մեր բոլոր պատանդների ազատ արձակման, ՀԱՄԱՍ-ի ոչնչացման համար և երաշխավորելու, որ Գազան այլևս վտանգ չներկայացնի Իսրայելի համար», - ասել է Նեթանյահուն։
Իսրայելի վարչապետի խոսքով՝ ՀԱՄԱՍ-ը մերժել է հրադադարը շարունակելու յուրաքանչյուր առաջարկ, ինչի արդյունքում՝ Իսրայելը վերադարձել է ռազմական գործողություններին։
