Մակրոնը Եվրոպային կոչ է արել զինվել
Աշխարհ
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի երկարատև հեռախոսազրույցը հիստերիայի հերթական ալիքն է բարձրացրել եվրոպական մի շարք մայրաքաղաքներում։
Դրա գլխավոր դիրիժորը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն է, որը երկու համաշխարհային առաջնորդների զրույցից հետո կոչ է արել Եվրոպային շարունակել զինվել «պատերազմից խուսափելու համար»»,-գրում է EAdaily պարբերականը:
Մակրոնը X սոցիալական ցանցում գրառում է հրապարակել, որից հետևում է, որ Եվրոպան, Փարիզի և անձամբ իր գլխավորությամբ, պետք է շարունակի պաշտպանվել և պատրաստվել։
«Մեր երկիրն ու մեր մայրցամաքը պետք է շարունակեն պաշտպանվել, զինվել, պատրաստվել պատերազմից խուսափելու համար։ Սա այն ընտրությունն է, որը մենք արել ենք և շարունակելու ենք անել։ Այս առումով՝ զսպումը հնարավորություն է մեր երկրի համար»,- ասվում է Մակրոնի հայտարարության մեջ։
