Մեծ Բրիտանիան և ԵՄ-ն մտադիր են արագացնել Ուկրաինային զենքի մատակարարումը. Bloomberg
Աշխարհ
Մեծ Բրիտանիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում Ուկրաինա զենքի մատակարարումն արագացնելու շուրջ՝ հնարավոր ամբողջական հրադադարի նախաշեմին: Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեւիդ Լամին Bloomberg-ին։
Նա հայտարարել է, որ Լոնդոնում ԵՄ գլխավոր դիվանագետ Կայա Կալլասի հետ հանդիպմանը քննարկել Է Ուկրաինային լրացուցիչ ռազմական աջակցություն ուղարկելու հնարավորությունը՝ նախքան ռազմական գործողությունների որևէ լայն դադարեցում իրականացնելը:
«Իհարկե, մենք մտադիր ենք Ուկրաինային ռազմական և տնտեսական առումով առավել ուժեղ դիրքում դնել։ Մենք ցանկանում ենք, որ խաղաղությունը հաղթի, բայց մենք խաղաղություն ենք ստանում ուժի միջոցով, իսկ դա նշանակում է, որ Ուկրաինան պետք է հնարավորինս ուժեղ լինի», - մեկնաբանել է նա։
