Պուտինը չի չեղարկել Ուկրաինայի վառելիքաէներգետիկ համալիրի վրա կրակը դադարեցնելու հրամանը. Պեսկով
Աշխարհ
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից այլ հրամաններ չեն եղել՝ բացի էներգետիկ ենթակառուցվածքներում հրադադարից՝ չնայած Կիևի «սադրանքներին»։
«Նախագահի կողմից այլ հրամաններ չեն եղել», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանը պահպանում է էներգետիկ օբյեկտներին չհարվածելու հրամանը՝ որպես բարի կամքի ժեստ։
