Պուտինն ու Թրամփը ծրագիր ունեն, որից Ուկրաինան չի կարող հրաժարվել. փորձագետ
Աշխարհ
Մարտի 18-ին ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն իրական են, ինչը չի կարելի ասել Ուկրաինայի կողմից առաջադրված պահանջների մասին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Շանհայի Արևելյան Չինաստանի նորմալ համալսարանի Ռուսական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Չժեն Ռունյուն։
«Սա ծրագիր է, որից Ուկրաինան չի կարող հրաժարվել և որը կարող է ընդունել։ Ուկրաինայի առաջարկած համապարփակ ու անվերապահ զինադադարի համեմատ՝ ներկայիս պլանն ավելի պրագմատիկ է ու իրագործելի»,- ասել է փորձագետը։
Նա հավելել է, որ կոնկրետ և հասանելի արդյունքների հասնելը կնշանակի, որ Ռուսաստանը կբարելավի իր միջազգային դիրքը՝ պայմաններ ստեղծելով ճնշումների նվազեցման և ապագայում պատժամիջոցների թուլացման համար։
«Թրամփը նաև տեսանելի արդյունքների է հասել։ Սա ինչ-որ չափով դիվանագիտական հաղթանակ է»,- ասել է Չժենը։
Այս շփումը, նրա կարծիքով, վաղ փուլերում համակողմանի պատրաստության ակնկալվող արդյունքն է։
