Ինչ է անելու Մակրոնը Ռուսաստանին զսպելու համար. Le Figaro
Աշխարհ
Ֆրանսիան մինչև 2035 թվականը տեղակայելու է միջուկային մարտագլխիկներով հիպերձայնային հրթիռներ՝ Ռուսաստանին զսպելու համար։ Այս մասին հայտնել է հինգերորդ հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը, նրա խոսքը մեջբերում Է Le Figaro թերթը։
«2035 թվականին սա կլինի առաջին բազան, որը կստանա հիպերձայնային զենքով նոր մոդիֆիկացիայի Ռաֆալե ինքնաթիռներ։ Սա մեր պատասխանն է անվտանգության մարտահրավերներին»,-ասել է Ֆրանսիայի նախագահը Լյուքսեյ-Սեն-սովեր ավիաբազա կատարած այցի ժամանակ։
Պետության ղեկավարի խոսքով՝ ռազմաօդային ուժերի ստեղծումը, որոնք կարող են հաղթահարել հակաօդային պաշտպանության բոլոր ժամանակակից ուժերը, հիմք են հանդիսանալու Ֆրանսիայի միջուկային զսպման դոկտրինի համար:
