Եվրոպան դիտարկում է Ուկրաինայի մասնակցությամբ զենքի միասնական շուկա ստեղծելու հարցը
Աշխարհ
Եվրահանձնաժողովն առաջին անգամ պաշտոնապես առաջարկել է ստեղծել ԵՄ զենքի միասնական շուկա, որը կներառի Ուկրաինան։ Այս մասին ասվում է ԵՀ-ի հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Եվրահանձնաժողովն առաջարկում է ստեղծել պաշտպանական արտադրանքի եվրոպական միասնական շուկա, այսինքն՝ ԵՄ այլ երկրներում պաշտպանական պատվերների տեղադրումը չի տարբերվի ազգային տարածքում պատվերների տեղադրումից, որը պետք է վերաբերի ոչ միայն վերջնական արտադրանքին, այլև բոլոր բաղադրիչներին»,- պարզաբանել է ԵՀ-ն։
Միաժամանակ, Եվրահանձնաժողովն ընդգծել է, որ մտադիր չէ միասնական եվրոպական բանակ ստեղծել։
