Եմենը հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ
Աշխարհ
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ օդային ռմբակոծման ազդանշանները հնչել են Իսրայելի կենտրոնական մասում Եմենից հրթիռի արձակումից հետո:
«Իսրայելի մի քանի շրջաններում տագնապի ազդանշաններ են հնչել Եմենից հրթիռի արձակումից հետո։ Մանրամասները ուսումնասիրվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ահազանգը հնչել է տասնյակ քաղաքներում, այդ թվում՝ Երուսաղեմում, Թել Ավիվում և միջազգային օդանավակայանի տարածքում։
Իսրայելի պաշտպանության բանակն ավելի ուշ իր Telegram ալիքում հայտնել է, որ Եմենից արձակված հրթիռը որսացել է Իսրայելի ռազմաօդային ուժերը՝ նախքան դրա՝ Իսրայելի տարածք անցնելը:
