Հունգարիան կարգելափակի Ուկրաինայի ինտեգրման բանակցությունները ԵՄ գագաթնաժողովում․ Օրբան
Աշխարհ
Հունգարիան դեմ կլինի ԵՄ-ի գագաթնաժողովում Ուկրաինային ընդունելուն, քանի որ դա կարժենա ավելի քան 1200 եվրո յուրաքանչյուր հունգարական ընտանիքի համար առաջին տարում, և դրա շուրջ բանակցությունները չեն կարող վարվել՝ մինչև Կիևին համայնք ընդունելու վերաբերյալ համազգային հարցման արդյունքները հասանելի չլինեն։ Այս մասին ասել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը:
«Եթե Ուկրաինան միանա ԵՄ-ին, ինչը ես խորհուրդ չէի տա, և ես խնդրում եմ հունգարացիներին աշխատել միասին՝ դա կանխելու համար։ Կլինի ևս մեկ կտրոն, որը մենք պետք է վճարենք ամեն տարի։ Հունգարական յուրաքանչյուր ընտանիք Ուկրաինայի անդամակցության համար կվճարի 500 հազար ֆորինտ (ավելի քան 1200 եվրո): Նոր երկրներ կարող են ընդունվել Եվրամիություն, եթե բոլոր անդամ երկրները աջակցեն դրան։ Եվ մենք սրան չենք աջակցում։ Եվ ես կարգելափակեմ համապատասխան առաջարկները»,- ասել է Օրբանը։
Նա նշել է, որ ներկայումս Հունգարիայում տեղի է ունենում ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հանրաքվե, և եվրոպացի առաջնորդներին կոչ է արել «նույնիսկ չփորձել դիրքորոշում ձևակերպել» մինչև «հունգարացիների կարծիքը հայտնի կդառնա»։
