Իսրայելը ցամաքային գործողություն է սկսել Գազայի հատվածում
Աշխարհ
Իսրայելը ցամաքային գործողություններ է սկսել Գազայի հատվածի կենտրոնական և հարավային հատվածներում։ Այս մասին Telegram ալիքով հայտնել է զինված ուժերի մամուլի ծառայությունը։ Իսրայելի հիմնական նպատակներն են «ընդլայնել անվտանգության գոտին» և «մասնակի բուֆեր ստեղծել» էքսկլավի հյուսիսում և հարավում:
Բացի այդ, բանակը որոշել է Գոլանի բրիգադը տեղակայել Իսրայելի հարավում։ «Զինվորականները կմնան լիակատար զգոնության մեջ Գազայի հատվածում գործողությունների համար», -ասվում է հայտարարության մեջ։
Ավելի ուշ գործակալությունը հաղորդել է «լայնածավալ հարվածների» մասին Գազայի հատվածում, այդ թվում՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ենթակառուցվածքին հարվածներ հասցնելու մասին: Ըստ Al Jazeera-ի՝ մարտի 19-ին Գազայի հատվածում Իսրայելի հարձակման հետևանքով՝ 70 պաղեստինցի է զոհվել։
