Էրդողանն անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել․ հայտնի է՝ ինչ են քննարկելու
Աշխարհ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել. նիստը կկայանա մարտի 20-ին։ Այս մասին հայտնում է թուրքական Sabah թերթը։
Հաղորդագրության համաձայն՝ նիստում կքննարկվեն Սիրիայում, Գազայի հատվածում, ինչպես նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը, Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները։ Նիստի ընթացքում կգնահատվի նաև թուրք պաշտոնյաների՝ Սիրիա կատարած այցը։
