Թրամփը հայտարարել է՝ պատրաստ է հունիսին հանդիպել Սի Ծինփինի հետ
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեմ չի լինի հունիսին Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպմանը։
«Ես դեմ չէի լինի գագաթնաժողովին»,- ասել է նա Fox News-ին՝ պատասխանելով հունիսին Սի Ծինփինի հետ հնարավոր հանդիպման մասին հարցին:
Միաժամանակ, Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ մինչ հունիսը՝ կգա ապրիլի 2-ը, երբ ԱՄՆ-ն նոր մաքսատուրքեր կսահմանի ամերիկյան շուկա ներմուծվող ապրանքների մեծ մասի վրա։
«Կլինեն տուրքեր, և Չինաստանը կվճարի նույնքան, որքան մյուս երկրները»,- ընդգծել է նա։
