Ուկրաինայում գնահատել են ատոմային էլեկտրակայաններն ԱՄՆ-ի վերահսկողությանը հանձնելու գաղափարը
Աշխարհ
Էներգետիկայի ոլորտում ուկրաինացի մասնագետներն անիրագործելի են համարում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գաղափարը՝ Ուկրաինայի ատոմային էլեկտրակայանները Միացյալ Նահանգների կառավարմանը հանձնելու մասին: Այս մասին գրում է ամերիկյան The New York Times թերթը։
«Թրամփի և Զելենսկու հեռախոսազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահը առաջ քաշեց այն գաղափարը, որ ԱՄՆ-ն կարող է վերահսկողության տակ վերցնել Ուկրաինական էլեկտրակայանները։ Դա նոր գաղափար էր, որը էներգետիկայի ոլորտում ուկրաինացի փորձագետներն անվանել են, հավանաբար, անիրագործելի», - ասվում է հրատարակության հաղորդագրության մեջ։
