Ռուբիոն հայտնել է՝ որ երկրների շուրջ կծավալվի 21-րդ դարի պատմությունը
Աշխարհ
Միացյալ Նահանգների և Չինաստանի փոխհարաբերությունները լինելու են այն գործոնը, որի շուրջ ծավալվելու է ամբողջ 21-րդ դարի պատմությունը։ Նման կարծիք է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Salem News Channel-ին տված հարցազրույցում։
«Կարծում եմ՝ 21-րդ դարի պատմությունը կծավալվի այն բանի շուրջ, թե ինչ տեղի կունենա ԱՄՆ-ի և Չինաստանի միջև», - ասել է նա:
Ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել է իրադարձությունների զարգացման անթույլատրելիության մասին, որոնց դեպքում Վաշինգտոնը կախված է լինելու Պեկինից:
«Մենք պետք է գործակցենք Չինաստանի հետ, անպատասխանատու կլինի դա չանելը։ Սակայն մենք նաեւ չենք ցանկանում ապրել մի աշխարհում, որտեղ մենք կախված ենք Չինաստանից», - հավելել է Ռուբիոն:
