Իսրայելի նոր հարձակումների սկսվելուց ի վեր ավելի քան 700 պաղեստինցի Է զոհվել. Sky
Աշխարհ
Ավելի քան 700 պաղեստինցիների դիակներ, որոնք զոհվել են Գազայի հատվածի տարբեր շրջաններում Իսրայելի ռազմաօդային ուժերի իրականացրած հարձակումների ժամանակ, տեղափոխվել են շրջափակված անկլավի բուժհաստատություններ: Այս մասին հայտնել Է Sky News Arabia հեռուստաալիքը։
Ոլորտի բուժաշխատողների տվյալներով՝ «Գազայի հիվանդանոցներում ներկա պահին գտնվում է տեղի բնակիչների 710 մարմին, որոնք սպանվել են անցած օրերին իսրայելական ռմբակոծությունների հետեւանքով»:
Նրանց տեղեկություններով՝ անկլավի բուժհաստատություններ է տեղափոխվել ավելի քան 900 մարդ, որոնք վնասվածքներ են ստացել իսրայելական օդուժի հարձակումների ժամանակ։
