Մակրոնին «կորցրել են» Բրյուսելում
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Եվրամիության գագաթնաժողովից առաջ Եվրախորհրդարանում չի մասնակցել Renew Europe խմբակցության ղեկավարների հանդիպմանը, որին աջակցում է։ Այս մասին հայտնում է Euractiv հրատարակությունը։
Միաժամանակ, պաշտոնյաները չգիտեն, թե որտեղ է գտնվում Ֆրանսիայի առաջնորդը։
Ինչպես նշում է Euractiv-ը, Մակրոնի համար անսովոր է չհայտարարել իր գտնվելու վայրի մասին, թեև նրա չմասնակցելը Renew-ի հանդիպմանը արտասովոր չէ:
Լրագրողների կարծիքով, Ֆրանսիայի նախագահը միջազգային գագաթնաժողովներից առաջ միայն 80% դեպքերում է իր ներկայությամբ պատվում խմբի առաջնորդներին։
Եվրամիության երկրների ղեկավարները կրկին կհանդիպեն Բրյուսելում՝ գագաթնաժողովի շրջանակներում։ Մարտի 20-ին և 21-ին նրանք կքննարկեն ուկրաինական հակամարտությունը և դրա լուծման ուղիները, իրավիճակը Մերձավոր Արևելքում, ինչպես նաև եվրոպական ռազմական պաշտպանությունը և ԵՄ երկրների մրցունակությունը։
