Մարին Լը Պենը հայտարարել է՝ աջակցում է Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններին
Աշխարհ
Ֆրանսիական ընդդիմության առաջնորդ Մարին Լը Պենը հայտարարել է, որ աջակցում է Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններին այն ժամանակ, երբ Մակրոնը միայն պատերազմի մասին է խոսում: Այս մասին հայտնում է Solovyev-ի Telegram-յան էջը։
«Ես ներկա չեմ եղել ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների զրույցին։ Միակ բանը, որ կարող եմ ասել, միշտ էլ լավ է, երբ առաջնորդները նստում են բանակցությունների սեղանի շուրջ և խոսում խաղաղության մասին, հատկապես, երբ Ֆրանսիայի նախագահը միայն ասում է պատերազմի մասին», - ասել է քաղաքական գործիչը։
