Քելոգը հայտնել է՝ ինչպես կկազմակերպվեն Սաուդյան Արաբիայում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունները
Աշխարհ
Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ն մտադիր է «անուղղակի բանակցություններ» անցկացնել Ռուսաստանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչների միջեւ, որպեսզի պարզի կողմերի պայմանները լիակատար հրադադարի համար: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի հարցով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց, պաշտոնաթող գեներալ Քիթ Քելոգը լրագրող Գլեն Բեկին տված հարցազրույցում: Տեսանյութը հրապարակվել Է X-ում:
«Մենք այսպես կոչված անուղղակի բանակցություններ կանցկացնենք Սաուդյան Արաբիայում, որտեղ երկու կողմերն էլ կմասնակցեն, սակայն առանձին սենյակներում», - պատմել է Քելլոգը:
Նրա գնահատմամբ, այդ մոտեցումն ուղղված է լիակատար հրադադարի ձեռքբերմանը, որը դառնալու է հակամարտության ավարտի առաջին քայլը:
