Թրամփը խոստացել է պատժել Tesla-ի վրա հարձակումների մեղավորներին
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համալրելու է «ամենախիստ պատիժները» երկրում Tesla ավտոմեքենաների եւ դիլերների դեմ վանդալիզմի գործողությունների մեղավորների համար՝ դրանք համարելով ահաբեկչության գործողություններ: Այդ մասին Fox News հեռուստաալիքի եթերում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լեւիտը:
«Նախագահ Թրամփը դատապարտում է այս բռնությունը, և նա վճռական է վերականգնել մեր երկրում կարգուկանոնը։ Նա նաեւ ամենախիստ պատիժներ կսահմանի նրանց համար, ովքեր մասնակցում են այդ դաժան բռնությանը», - հայտնել է նա՝ մեկնաբանելով երկրում տեղի ունեցող վանդալիզմի գործողությունները։
Լևիտը հավելել է, որ ամերիկյան իշխանությունները հարձակումների դեպքերի հետաքննություն են անցկացնում:
