Bloomberg-ը պարզել է՝ ինչ է պլանավորել ՆԱՏՕ-ն
Աշխարհ
Հյուսիսատլանտյան դաշինքը մտադիր է եվրոպական դաշնակիցներին եւ Կանադային խնդրել առաջիկա մի քանի տարիներին մոտ 30 տոկոսով ավելացնել սպառազինությունների եւ սարքավորումների պաշարները: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ներկայացուցչին։
Դաշինքի երկրների ռազմական հնարավորությունների համար նոր թիրախներն այս պահին քննարկվում են ընդունման համար, որը պետք է տեղի ունենա հունիսին Բրյուսելում դաշինքի պետությունների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ:
Աղբյուրի խոսքով՝ այդ նպատակների իրականացումը կարող է տևել 5-15 տարի, ինչը հանգեցնելու է Եվրոպայում և Կանադայում ավելի ուժեղ զինված ուժերի ստեղծմանը, որոնք ավելի քիչ կախվածություն կունենան Վաշինգտոնից:
ԱՄՆ-ն նոր պահանջները կկատարի առկա պաշարների հաշվին, իսկ ՆԱՏՕ-ի մյուս պետությունները ստիպված կլինեն պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի ավելի քան 3 տոկոսի մակարդակի:
