ԱՄՆ-ում բացատրել են՝ ինչու Ուկրաինան պետք է հրաժարվի իր ռեսուրսներից
Աշխարհ
Ռեսուրսների վերաբերյալ Ուկրաինա-ԱՄՆ գործարքը շահավետ կլինի Կիևի համար։ Այս մասին Bloomberg-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը։
«Կարծում եմ, որ գործարքը կարող է արագ կայանալ: Գաղափարը փայլուն է։ Այդ ռեսուրսները միլիոնավոր տարիներ գետնի տակ են եղել, և ոչ ոք չի օգտագործել դրանք»,- ընդգծել է նա։
Ինչպես նշել է գերատեսչության ղեկավարը, Ուկրաինան կշահի ԱՄՆ-ի հետ համատեղ օգտակար հանածոների արդյունահանումից։
