Իլոն Մասկի տրանսգենդեր դուստրն իր հորը «խղճուկ տղամարդ-երեխա» է համարում
Աշխարհ
Միլիարդատեր Իլոն Մասկի 20-ամյա դուստրը՝ Վիվիան Ջոաննա Ուիլսոնը, պատմել է հոր հանդեպ իր զգացմունքների մասին: Teen Vogue ամսագրին տված անկեղծ հարցազրույցում Ուիլսոնը չի զսպել իրեն։ Այս մասին հայտնում է The Economic Times-ը։
Հարցին՝ արդյոք նա վախենում է Մասկից, վերջինս քմծիծաղ է տվել և ասել․«Նա խղճուկ տղամարդ-երեխա է»։
«Ինչու պետք է վախենամ նրանից․ նա այդքան ուժ ունի: Ես թքած ունեմ», - շարունակել է նա:
«Ինձ նյարդայնացնում է, որ մարդիկ ինձ կապում են նրա հետ», - խոստովանել է դուստրը:
