Եվրոպացի պաշտոնյաները բողոքել են Պենտագոնի գործընկերներից
Աշխարհ
Եվրոպացի ռազմական պաշտոնյաները սկսել են բողոքել, որ վերջին շրջանում իրենց համար շատ ավելի դժվար է դարձել Պենտագոնի գործընկերների հետ հանդիպումներ կազմակերպելը: Այս մասին հայտնում է Defense News-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ամերիկացիների խնդիրն է ոչ թե առաջ մղել եվրոպական դաշնակիցներին եւ ՆԱՏՕ-ին, այլ ապահովել ամերիկյան զորքերի դուրսբերումը տարածաշրջանից նվազագույն ջանքերով», - պորտալը փոխանցում է եվրոպական պաշտպանական գերատեսչության անանուն ներկայացուցչի խոսքը:
Բացի այդ, Եվրոպայից ռազմական պաշտոնյաները պատմել են, որ այժմ դժվարություններ են ունենում հանդիպումներ կազմակերպելու նույնիսկ Պենտագոնի այն գործընկերների հետ, որոնց հետ արդեն երկար ժամանակ կապ է հաստատվել:
Նրանք նաև բողոքել են, որ ամերիկացիները եվրոպացիներին հակասական ազդակներ են ուղարկում, ինչը շփոթության մեջ է գցում եվրոպական երկրների պաշտպանական գերատեսչությունների պաշտոնյաներին:
