Կիևում կասկածի տակ են դրել ատոմակայանը ԱՄՆ-ին հանձնելու գաղափարը․ Reuters
Աշխարհ
Ուկրաինայում կասկածի տակ են դրել ատոմային էլեկտրակայանները, այդ թվում՝ Զապորոժիեի ԱԷԿ-ը ԱՄՆ-ի օգտին փոխանցելու գաղափարը, փոխանցում է Reuters-ը։
«Ամերիկացիները կցանկանային տիրապետել դրան, և ինչ հիմքով։ Այն պատկանում է Ուկրաինային։ Լավ, եկեք փոխանցենք ԱՄՆ-ին, բայց ի՞նչ հիմքով», - պարբերականին ասել է ուկրաինացի նախկին բարձրաստիճան պաշտոնյան։
Նրա խոսքով՝ հարցեր է առաջացնում այն, թե արդյոք ԱՄՆ-ն պատրաստվում է ԱԷԿ գնել, թե դրանք որպես զիջում կվերցնի:
