Վստահ եմ՝ համատեղ ջանքերով կշարունակենք ամրապնդել փոխշահավետ երկկողմ հարաբերությունները․ Պուտինը՝ Ալիևին
Աշխարհ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին՝ Նավրոզի կապակցությամբ։
Ռուս-ադրբեջանական հարաբերությունները հաջողությամբ զարգանում են գործընկերության և դաշնակցային ոգով, նշել է ՌԴ նախագահը։
«Վստահ եմ՝ համատեղ ջանքերով մենք կշարունակենք ակտիվորեն ամրապնդել փոխշահավետ երկկողմ հարաբերությունները՝ ի շահ մեր բարեկամ ժողովուրդների՝ ի շահ Հարավային Կովկասում և Կասպից ծովում անվտանգության և կայունության ամրապնդման», - ընդգծել է նա։
