Լիտվայի նախագահը հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Աշխարհ
Լիտվան պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա՝ որպես աջակցություն, սակայն նման որոշում պետք է կայացնեն նաև Կիևին օգնող կոալիցիայի մյուս երկրները։ Այս մասին հայտարարել է Հանրապետության Նախագահ Գիտանաս Նաուսեդան, փոխանցում է РБК-Україна-ն։
«Մենք խոսում ենք մեր ռազմական ուժերի շատ կոնկրետ թվերի մասին։ Սակայն պետք է լինի այդ կոալիցիայի բոլոր երկրների հանձնառությունը՝ նման աջակցություն ցուցաբերելու», - ասել է քաղաքական գործիչը:
