Չեխիայի նախագահը ժամանել է Ուկրաինա
Աշխարհ
Չեխիայի նախագահ Պետր Պավելը ժամանել է Կիև, որտեղ բանակցություններ կվարի Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Այս մասին այսօր՝ մարտի 21-ին, հայտնել է Չեխիայի նախագահի մամուլի ծառայությունը։
Հաղորդվում է, որ նախօրեին Պետրո Պավլոն այցելել է Օդեսա, որտեղ հանդիպել է Ուկրաինայի փոխվարչապետ, վերակառուցման և տարածաշրջանային զարգացման նախարար Օլեքսի Կուլեբայի, ինչպես նաև Օդեսայի, Խերսոնի և Նիկոլաևի շրջանների ներկայացուցիչների հետ։
«Չեխիան օգնություն է ցուցաբերում մարտական մեքենաների, անօդաչու սարքերի, զրահաբաճկոնների տեսքով, որոնք պաշտպանում են բնակիչներին անօդաչուների հարձակումներից, ինչպես նաև բժշկական սարքավորումներ՝ օդափոխիչներ և հիվանդանոցային մահճակալներ»,- գրել է Պավելը սոցցանցերից մեկի իր էջում։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)