Ուկրաինայում Զապորոժիեի ԱԷԿ-ը վերադարձնելու խաղաղ միջոց են գտել․ Reuters
Աշխարհ
Ուկրաինան հույս ունի ԱՄՆ-ի օգնությամբ վերադարձնել Զապորոժիեի ատոմակայանը (ԱԷԿ): Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ուկրաինական էներգետիկայի աղբյուրներին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հայտարարության համաձայն, երբ նա հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, առաջարկել է, որ ԱՄՆ-ն օգնի կառավարել Ուկրաինական ԱԷԿ-ները:
Ուկրաինական արդյունաբերության գործակալության աղբյուրները հայտարարել են, որ այս կերպ Թրամփը փորձում է հասկանալ՝ ինչպես կարելի է ազդել Կիևի վրա՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկարաժամկետ խաղաղության համաձայնագրի հասնելու համար:
