Ռուս պարուհի, դերսանուհին դանակահարված հոսպիտալացվել է. Մանրամասներ
Աշխարհ
Բուրլեսկի ոճի դերասանուհի Լյալյա Բեժեցկայան դանակի հարվածով հոսպիտալացվել է Մոսկվայում։ Այս մասին հայտնում է REN TV-ն՝ հղում անելով սեփական աղբյուրին։
Միջադեպը տեղի է ունեցել Մոսկվայի կենտրոնում գտնվող ակումբներից մեկում։ Ըստ ինսայդերի՝ պարուհին սրունքի կտրած վերք է ստացել անծանոթի կողմից հարձակվելուց հետո։
Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։
Միևնույն ժամանակ, Mash Telegram ալիքը հայտնել է, որ Բեժեցկայան կտրած վերք է ստացել այն բանից հետո, երբ անծանոթը նրան գցել է ապակե պահարանի վրա։ Ենթադրվում է, որ հակամարտությունը տեղի է ունեցել Մոսկվայի հաստատություններից մեկում մարտի 8-ին. իբր հաստատություն եկած զույգը Բեժեցկայայից պահանջել է ստրիպտիզ կատարել, իսկ արտիստը հրաժարվել է։ Այնուհետեւ կինն ու տղամարդը հարձակվել են պարուհու վրա։
Լյալյա Բեժեցկայան 46 տարեկան է։ Նա բուրլեսկ է կատարում ստենդափի տարրերով, վարում է միջոցառումներ և նկարահանվում ֆիլմերում։
Թարգմանությունը՝ Lurer.com-ի
