ԱՄՆ-ն բացառություն կանի Հունգարիայի համար
Աշխարհ
Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է, որ Վաշինգտոնը համաձայնել է Բուդապեշտի համար բացառություն անել ամերիկյան պատժամիջոցներից՝ «Գազպրոմի» հետ պայմանագրերով ռուսական գազի մատակարարումների դիմաց վճարելու դեպքում: Այս մասին հայտնում է Gazeta-ն։
«Երեկ մենք Վաշինգտոնից տեղեկություն ստացանք, որ այդ պատժամիջոցներից մեզ համար բացառություն անելու մեր խնդրանքը բավարարվել է», - ասել է նա:
Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այս որոշման շնորհիվ Հունգարիայի էներգամատակարարումը հուսալիորեն երաշխավորված է։
