Heineken-ը Կոնգոյում փակել է գարեջրի գործարանը․ Telegraaf
Աշխարհ
Heineken ընկերությունը փակել Է Կոնգոյի գարեջրի գործարանը մշտական կողոպուտների և անկարգությունների պատճառով, գրում է Telegraaf պարբերականը:
Վերջին շաբաթներին Կոնգոյի Դեմոկրատական հանրապետության արեւելյան հատվածը դարձել է Ռուանդայի բանակի եւ կառավարական ուժերի կողմից աջակցվող թութսի ապստամբների միջեւ ինտենսիվ մարտերի գոտի, հաղորդում են ԶԼՄ-ները:
Հակամարտության արդյունքում ապստամբները գրավել են Գոմա և Բուկավա առանցքային քաղաքները։
Կոնգոյի անվտանգության ուժերի քաոսի և նահանջի ֆոնին տեղի բնակչությունը թալանել է Բուկավուի Heineken գարեջրի գործարանը:
Միևնույն ժամանակ, երկրի այլ շրջաններում գարեջրի գործարանները շարունակելու են աշխատել:
«Աֆրիկան Heineken-ի համար ռազմավարական շուկա է, իսկ ավելի քան 100 միլիոն բնակչություն ունեցող Կոնգոն ներկայացնում է ընկերության հիմնական հիմքերից մեկը», - հավելել են ընկերության ներկայացուցիչները:
